«Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար,  Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը  հունվարի 23-ին հանդիպել է ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի ներկայացուցիչների հետ, NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, խոսել իր նպատակների եւ մոտեցումների մասին: Պարույր Հայրիկյանը անդրադարձել է կատարյալ ժողովրդավարության իր մոդելին՝ մեկնաբանելով այդ հասկացության հիմնական էությունը:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան ս/թ. փետրվարի 18-ին: Նախագահի թեկնածուներն ութն են, իսկ նախընտրական քարոզարշավը սկսվել է հունվարի 21-ից:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am