Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոն մտադիր է հանձնարարել երկրի Ներքին զորքերին ուժեղացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտպանությունը։ Այս մասին նա հայտարարել է փետրվարի 5-ին։

Յուշենկոյի խոսքով, այդ հրամանն ընդունվել է Ուկրաինայի պաշտպանության եւ Ազգային անվտանգության խորհրդի նիստի հիման վրա։ Բացի այդ, նախագահը հանձնարարելու է ուժեղացնել պետական տեղեկատվական ռեսուրսների պաշտպանությունը՝ մասնավորապես անհնար դարձնելով այսպես կոչված տարանցային սերվերների հայտնվելը կամ հանձնաժողովներից ԿԸՀ եկող հաղորդագրությունների խեղաթյուրումը։

«Ուզում եմ՝ բոլորն իմանան. ընտություններն անցկացնել օրինական մակարդակով՝ նշանակում է խուսափել հասարակական մեծ դիմադրությունից»,- հայտարարել է Յուշենկոն։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա փետրվարի 7-ին։ Հունվարի 17-ի քվեարկության արդյունքներով երկրորդ փուլ են անցել Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը եւ երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։