ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿ հիմնարկի 35-ամյա դատապարտյալ Ս.Գ-ն «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով Երեւան քաղաքի բնակչուհիների հետ, սոցիալական ցանցում եղած նրա նկարները նույն ցանցում մերկ ցուցադրելու, նաեւ ազատության մեջ եղած իր ընկերների միջոցով, նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով զգալի չափի գույքային եւ ֆինանսական շորթում է կատարել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրից NEWS.am տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
35-ամյա Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատապարտված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով եւ պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿ հիմնարկում «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով Երեւան քաղաքի բնակչուհի Վ. Խ-ի հետ ճշտելով վերջինիս բջջային հեռախոսահամարը շանտաժի միջոցով նրանից շորթում է կատարել:Հեռախոսային խոսակցությունների ժամանակ եւ բջջային հեռախոսից նամակներ «sms» ուղարկելու միջոցով վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու ՝ «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում եղած նրա նկարները նույն ցանցում մերկ ցուցադրելու, նաեւ ազատության մեջ եղած իր ընկերների միջոցով, նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով մի քանի անգամ տարբեր պատրվակներով, վերը նշված սպառնալիքով Վ. Խ-ից ստացել է ընդհանուրը 364.000 ՀՀ դրամ արժողությամբ «Nokia Е6» մոդելի բջջային հեռախոս եւ կանխիկ գումար: Դա արտահայտվել է նրանում, որ Վ. Խ-ից պահանջել եւ ստացել է 35.000 ՀՀ դրամ:
Գործով չպարզված անձի միջոցով 45.000 ՀՀ դրամ կանխավճար ուղարկելով պահանջել եւ ստացել է 210.000 ՀՀ դրամ արժողությամբ «Nokia Е6» մոդելի բջջային հեռախոս, որը Վ.Խ-ը ապառիկ պայմաններով գնել է «Բիլայն» բջջային օպերատորի կենտրոնից: Տարբեր օրերի պահանջել եւ ստացել է նաեւ 120.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 55.000 ՀՀ դրամ, 4.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար: Բացի այդ, Ս. Գ-ը համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով Երեւան քաղաքի բնակչուհի Տ.Զ-ի հետ նույն կերպ է վարվել նաեւ նրա հետ: Սակայն Տ. Զ.-ն, չկատարելով պահանջը դիմել է ոստիկանություն:
Իր միասնական դիտավորության շրջանակում Ս. Գ-ը Տ.Զ-ին ներկայացրել է խոշոր չափի ընդհանուրը 505.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի եւ կանխիկ գումարի շորթման եղանակով հափշտակելու պահանջ, սակայն Տ.Զ-ն չի կատարել նրա վերջին պահանջը եւ դիմել է ոստիկանություն: Քրեական գործ է հարուցվել 182 հոդվածի 1-ին մասով եւ 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Գործը դատարան է ստացվել հունվարի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























