ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն կտա օրենսդրական մի նախաձեռնության, որի համաձայն՝ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի փոփոխությունները կարող են կատարվել միայն տեղական հանրաքվեների միջոցով։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս նախաձեռնությանը իր բացասական եզրակացությունը կառավարությունը պատճառաբանել է նրանով, որ ներկայումս նման շենքերի վրա փոփոխությունները կատարվում են կառավարության կամ տարածքային կառավարման մարմինների թույլտվությամբ, եւ դա հնարավորություն է տալիս օպերատիվ որոշումներ ընդունել։ Այն, ինչ տեղի է ունենում Երեւանի «Փակ շուկայի» հետ, ցցուն օրինակ է, թե ինչպես է կառավարությունը օպերատիվ որոշումներ ընդունում, իսկ օլիգարխը այդ որոշումների վրա խորապես թքած ունի»,- գրում է «Հայկական ժամանակը»: