ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը` «Բելաջո»-ի Գրիշը իր տարածքում շրջապատում հորդորելու է, որ ընտրողները ընտրեն Սերժ Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը` Բելաջոյի Գրիշը: 

Հարցին, թե կարողանում է համատեղել բիզնեսը քաղաքականության հետ, պատգամավորը պատասխանեց, թե 2003թ-ից ինքը ընդհանրապես գործարարությամբ չի զբաղվում, քանի որ գործարար լինելը պատգամավոր ընտրվելու հնարավորություն չի տալիս: «Իսկ «Բելաջոն» դա  մեր ընտանիքի սեփականությունն է եւ իմ եղբայրն է աշխատացնում»,- նշեց Գրիգորի Մարգարյանը:

«Բելաջոյի Գրիշ» անունը  ասաց, որ գալիս է ընտանեկան սեփականության անվանումից. «Ես կարծում եմ Բելաջոն մականուն չի, որ լրագրողները փորձում են որպես մականուն ներկայացնել: Այլ դա մեր ընտանիքի սեփականության  համալիրի անունն է: Նույն հաջողությամբ կարող են ասել այսինչ լրատվամիջոցի իքս լրագրողը»:

Հարցին, թե այդ անունը իրեն կյանքում օգնե՞լ, թե՞ խանգարել, Գրիգոր Մարգարյանը պատասխանեց. «Դա ինձ ոչ օգնել, ոչ խանգարել է, դա մեր ընտանիքի սեփականության անվանումն է:  Ես դրանով եմ ապրում, դա իմ եկամտի աղբյուրն է : Չեմ կարծում, որ մարդու եկամտի աղբյուրը իրեն խանգարի: Դա իմ եկամտի աղբյուրի անունն է, բրենդն է , իմն է եւ ասում են Բելաջոյի տեր Գրիշն է : Ի՞նչ կա ըտեղ»: