Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նաիրի Պետրոսյանը անդրադառնալով փաստին՝ երախտագիտություն է հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին արդյունավետ համատեղ աշխատանքի համար: «Խորհրդարանը յուրահատուկ քաղաքական դպրոց էր, որտեղ ինձ հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու մեր քաղաքական կյանքի կարևորագույն զարգացումներին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ջերմությամբ է հիշելու ԱԺ բոլոր պատգամավորներին եւ աշխատակզմի բոլոր գործընկերներին, ինչպես նաեւ լրագրողներին:
Տեղադրություն




























