Հունվարի 24-ին, ժամը 12.00-ին, «Միցուբիշի Գրանդիս»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ-ին բախվել  է «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Միցուբիշի Գրանդիս»-ի ուղեւորուհին   եւ «Մերսեդես Բենց»-ի երկու ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց:

Կատարվում է քննություն: