Դաղստանի մայրաքաղաքում երեկ երեկոյան տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում սպանվել են Մախաչկալայի Ներքին գործերի բաժանմունքի պետ Ահմեդ Մագոմեդովը, նրա երկու թիկնապահները եւ վարորդը։ Մագոմեդովի ծառայողական մեքենայի վրա անհայտ անձիք կրակել են տեղական ժամանակով 22:25-ին։
Ինչպես հայտնում է «Վեստին», ստացած վնասվածքներից պետի երկու թիկնապահները տեղում մահացել են, իսկ Մագոմեդովը վախճանվել է հիվանդանոցում։
Մագոմեդովի սպանության հիմնական վարկածը կապված է նրա ծառայողական գործունեության հետ։ Նա Մախաչկալայի Ներքին գործերի բաժանմունքի պետ էր նշանակվել ընդամենը կես տարի առաջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Մախաչկալայում սպանվել էր նաեւ էքստրեմիզմի դեմ պայքարի միջշրջանային բաժանմունքի պետ Գապիս Իսաեւը։ Ոստիկանության բարձրաստիճան աշխատակցի մեքենան պայթեցվել էր Իզբերբաշ քաղաքում։




























