Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հայտնվել է լիակատար փակուղում,- ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։ Նա չի բացառում նույնիսկ այն, որ վաղ թե ուշ հակամարտող կողմերից մեկը փորձի ցանկալիին հասնել ռազմական ճանապարհով։
«Հայաստանին ռազմավարական տեսանկյունից անհրաժեշտ է պահել հենադաշտը (պլացդարմ)՝ սեփական դեմքը չկորցնելու նպատակով»,- վստահ է Շուրիգինը, իսկ Ադրբեջանն էլ ղեկավարվում է տարածքային ամբողջականության սկզբունքով և ձգտում վերադարձնել այսպես կոչված գրավյալ տարածքները։ Քանի որ Ադրբեջանն արդեն իսկ տուժած կողմ է, որը պարտություն է կրել Հայաստանի հետ վերջին զինված հակամարտության ժամանակ, ապա այժմ լիովին հավանական է, որ ցանկանա ռևանշ վերցնել՝ հրաժարվելով մադրիդյան սկզբունքների կատարումից, կարծում է փորձագետը



























