Անցած գիշեր Բաքվի Շարիֆզադեի պողոտայում առեւտրային օբյեկտների ցանց է այրվել, հայտնում է Trend News-ը։

150 քմ ընդհանուր մակերեսով օբյեկտներում ամբողջովին այրվել են քաղցրավենիքի խանութը, սրճարանը, գրենական պիտույքների խանութը։

Հրդեհի պատճառները ճշտվում են։