Հայաստանում 2010 թվականի հունվար ամսվա ընթացքում ոստիկանության տարբեր բաժիններում գողության 327 դեպք է գրանցվել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ դեպքերից 199-ը եղել են անձնական ունեցվածքի գողություններ, 101-ը՝ բնակարանային գողության, 27-ը՝ պետական, հասարակական ունեցվածքի: Բացահայտվել է 153 դեպք: Միաժամանակ՝ բացահայտվել է նախկինում կատարված 20 դեպք:
Նույն ժամանակահատվածում գրանցվել է մարմնական վնասվածքի 201 դեպք, բացահայտվել է 181-ը: Բացահայտվել է նախկինում կատարված 9 դեպք: Ոստիկանության հաղորդմամբ, մարմնական վնասվածքի երկու դեպք եղել են մահվան ելքով:




























