Ձեռնակարկատեր Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքը դուրս է եկել  Salford Capital Partners հիմնադրամից, ասվում է գործարարի ժառանգորդների ներկայացուցիչների կողմից` «Գազետա.ռու»-ի գրավոր հարցմանը տրված պատասխանում:

«Այդ ընկերությունն անցյալ տարվանից չի մասնակցում մեր ընտանիքի ակտիվների վարչությունում», - իրենց ներկայացուցիչների միջոցով պատասխանել են գործարարի ժառանգորդները` չտալով նոր սեփականատիրոջ անունը:

Salford Capital Partner-ը հիմնվել է  2001 թվականին եւ համարվել է տարեկան 600 մլն դոլար շրջանառություն ունեցող` նախկին ԽՍՀՄ տարածքում եւ Կետրոնական եւ Արեւմտյան Եվրոպայում աշխատող մասնավոր ամենախոշոր ընկերություններից մեկը: Salford-ակտիվները կենտրոնացված են եղել նախկին Հարավսլավիայում, Ռուսաստանում,Ուկրաինայում եւ Վրաստանում: Ռուսաստանում եւ Վրաստանում  Salford-ին պատկանող  «Բորժոմի կենտրոն»-ն եւ  IDS Borjomi-ն վարել են հանքային ջրի բիզնես:

«Բորժոմի» հանքային ջուրն արտադրող IDS Borjomi-ի վաճառքի մասին տեղեկությունը Պատարկացիշվիլիի ներկայացուցիչները չեն մեկնաբանել` վկայակոչելով  գաղտնիության համաձայնությունը:

Ոչ պաշտոնական տվյալներով` ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի նոր սեփականատեր են դարձել ռուսական «Ալֆա գրուպի»- հետ կապ ունեցող կառույցները: Գործարքի շրջանակներում բիզնեսի գնահատականը կազմել է մոտ  500 մլն դոլար: