Հայաստանի հյուսիս-արեւելքում 2013թ-ին 1.25 մլն դոլար կներդրվի ծխախոտի չորանոցների կառուցման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Մասիս տոբակո» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանը: Նրա խոսքով` անցած տարիներին ընկերությունն արդեն ֆինանսավորել է 100 չորանոցների կառուցումը:
«Մեկ չորանոցի կառուցման արժեքը մոտ 50 հազ. դոլար է: Գործընթացից մենք գոհ ենք, իսկ ծխախոտի չորացվող տերեւի ծավալը 2013թ-ին նախատեսում ենք ավելացնել 25%-ով», –ասաց Մ. Վարդանյանը:Նշենք, որ Տավուշի մարզում են կենտրոնացած Հայաստանում ծխախոտի ցանքատարածությունների մեծ մասը` ավելի քան 60%-ը կամ 384 հա:





























