Գյուղմթերքի գնման վերաբերյալ ընկերությունների հետ ունեցած երկարժամկետ պայմանագրերը ֆերմերներին կօգնեն առավել շահավետ վարկեր ներգրավել: Այս մասին NEWS.am-ին ասաց «ACBA Credit Agricole» բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Երեւանի կոնյակի գործարանն առայժմ նման ծրագիր չի սկսել: Երբ սկսի, հնարավոր է այդպիսի արդյունք ակնկալել»,-հայտարարեց Ս. Գիշյանը:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ապահովագրությանը, ապա առայժմ ապահովագրական ընկերություններն այդ առումով հետաքրքրություն չեն ցուցաբերում: «Ապահովգրական ընկերությունները մեզ հետ նման բանակցություններ չեն վարել` ոլորտը համարելով ռիսկային»,-ասաց Ս. Գիշյանը:
Նշենք, որ « ACBA Credit Agricole»-ի գործունեության ուղություններից մեկը գյուղատնտեսության վարկավորում է: 2012թ. 9 ամսվա ընթացքում բանկի գյուղատնտեսական վարկերի պորտֆելը կազմել է 39 մլրդ դրամ:




























