Մեքսիկայի հյուսիսում գտնվող Նուեuո Լեոն նահանգում համերգից հետո առեւանգել են Kombo Kolombia երաժշտական խմբին: Ըստ ոստիկանության տվյալների` անհայտ առեւանգիչների մոտ են գտնվում 15 երաժիշտներ եւ տեխնիկական անձնակազմի հինգ անդամներ: 

Տեղի բնակիչները հայտնել են, որ հունվարի 25-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում լսել են կրակոցների ձայներ: Երաժիշտների հարազատները նրանց անհետացման մասին հայտնել էին ուրբաթ օրը, երբ նրանց բջջայիններն արդեն անջատված են եղել: Արտիստների մեքենաները մնացել են կայանատեղիում, որտեղ հայտնաբերվել են նաեւ խմբին պատկանող նոտաներով  թղթապանակներ, հայտնում է NEWSru.com-ը:

Ըստ նախնական տեղեկության`  համերգի անցկացման վայր են ժամանել հանցագործներով 14 մեքենաներ եւ առեւանգել են երաժիշտներին:

Խումբը Մեքսիկայում հանդես է գալիս արդեն երեք տարի եւ կատարում է կոլումբիական ոճի երաժշտություն: Տեղական լրատվամիջոցները նշում են, որ խումբը բազմիցս ելույթ է ունեցել երկրի հյուսիսային մասում գործող հանցախմբերի հարձակմանը ենթարկվող բարերում եւ գիշերային ակումբներում: