Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն արդար Վրաստանի» շարժման առաջնորդ Զուրաբ Նողայդելին այսօր` փետրվարի 8-ին հերթական այցով ուղեւորվում է Մոսկվա: Այստեղ նա բազմաթիվ գործարար հանդիպումներ է ունենալու:

Նողայդելին «Նովիե իզվեստիա» թերթին պատմել է, որ իր այցելության հիմնական նպատակը, որը նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր թվով 5-րդն է, «Հանուն արդար Վրաստանի» եւ ռուսաստանյան «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումն է: Ըստ կուսակցության մամուլի ծառայության, համաձայնագրի ստորագրումը կայանալու է փետրվարի 9-ին, որը կստորագրեն Զուրաբ Նողայդելին եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գռիզլովը:

«Մենք նաեւ կշարունակենք աշխատել այն թեմաների շուրջ, որոնք մինչ այդ մշակել ենք: Դրանց թվում է Ռուսաստանում բնակվող մեր համերկրացիների գրանցման հարցը»,- ասել է Վրաստանի նախկին վարչապետը:

Ւնչ վերաբերում է ռուս քաղաքական գործիչների հետ իր շփումների վերաբերյալ Վրաստանի վերաբերմունքին, Նողայդելին նշել է, որ թեեւ իր մոսկովյան այցելությունները որոշ քաղաքական առաջնորդների մոտ նյարդային արձագանք են ունենում, սակայն «բնակչությունը դրան միանշանակ դրականորեն է վերաբերում»:

Նողայդելիի այցելությունը Ռուսաստան կտեւի մինչեւ փետրվարի 11-ը: