Հանովերում գողացել են թխվածքաբլիթի արձանը, որ արդեն հարյուր տարուց ավելի կանգնած էր Bahlsen ընկերության կենտրոնակայանի մոտ: Իրավապահները նույնիսկ կասկածյալ ունեն, տղամարդ, ով եղել է «Սեզամի փողոցը» մանկական հաղորդման հերոսներից մեկի` «Թխվածքահրեշի» (Cookie Monster) հագուստով:
Hannoversche Allgemeine Zeitung թերթն ու Bahlsen ընկերության ներկայացուցիչը նամակ են ստացել հնարավոր առեւանգչից: Վերջինս պահանջում է թխվածք ուղարկել Հանովերի մանկական հիվանդանոց, իսկ հազար եվրո փոխհատուցման գումարը փոխանցել կենդանիների կացարանի:
Թերթերի կտորտանքից պատրաստված նամակում ասվում է, որ եթե Թխվածքահրեշի պահանջը չկատարվի, ոսկեզօծ արձանը կտան աղբարկղում ապրող կանաչ հրեշ «Օսկար»-ին:





























