2012թ. «Armenian Copper Programme» (ACP) ՓԲԸ-ն («Vallex» ընկերությունների խմբի մասը) ավելացրել է անզուտ պղձի արտադրությունը` հասցնելով այն ավելի քան 10 հազար տոննայի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Vallex» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանը: Նշենք, որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2011թ. արտադրվել է 8876 տոննա անզուտ պղինձ: Միակ արտադրողը Հայաստանում «ACP» ընկերությունն է:
Վ.Մեջլումյանի խոսքով, 2012թ. մեծ ծավալով մշակվել են պղնձի խտանյութերը, որոնք գնվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (Քաջարանի հանքավայր): Դրա հետ մեկտեղ նվազել է «Vallex»-ի սեփական խտանյութերի արտադրությունը Լեռնային Ղարաբաղի Դրմբոնի հանքավայրից: Նշենք, որ նախկինում համամասնությունը հօգուտ Դրմբոնի էր (55%/45%):
«Արտադրության աճը կապված է առաջին հերթին խտանյութում մետաղի պարունակության աճի հետ: Դրա տոննաժը մեզ մոտ շատ չի ավելանում, սակայն մետաղ ավելի շատ է ստացվում: Զանգեզուրի խտանյութում մետաղի պարունակությունը 28 տոկոս է, Դրմբոնի խտանյութում` մոտ 14-15%», – պարզաբանել է Վ.Մեջլումյանը:
2013թ. ընկերությունը ծրագրում է արտադրության նույնչափ ծավալ, սակայն որոշ ժամանակ անց ծրագիրը վերանայվելու է խորհրդային ժամանակներում եղած ծծմբաթթվի արտադրության վերաթողարկման ֆոնին:





























