Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարել է սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների ժողով հրավիրելու մասին՝ «Հայաստանի ավտոապահովարողների բյուրոյի» խորհրդում անդամ ընտրելու հարցով:
Ըստ ԱՊՊԱ-ի օրենքի՝ ավտոապահովագրողների բյուրոյի 1 անդամ, ընտրում են սպառողների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով:
Ժողովը տեղի կունենա փետրվարի 21-ին ժամը 10:00-ին՝ ՀՀ ԿԲ շենքում` ք. Երևան, Վ. Սարգսյան 6:
Նշենք, որ ներկայում սպառողների շահերը բյուրոյում ներկայացնում է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:



























