«Ռադիո Հայ» ընկերությունը հայտնում է, որ 2013թ. փետրվարի 1-ից դադարեցվելու է «Ռուսաստանի Ձայն» ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը «Ռադիո Հայի» եթերում, քանի որ վերջինս խախտելով պայմանագրային դրույթները` միակողմանիորեն  խզել է գոյություն ունեցող պայմանագիրը:

«Ռադիո Հայ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Պայմանագիրը խզելու դրդապատճառ է հանդիսացել «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ, ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը Հայաստանում շինծու ընտրությունների դեմ»:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել` ԿԸՀ-ից պահանջելով, որպեսզի չեղյալ հայտարարվի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: