Արարատի մարզում երեկ` հունվարի 30-ին  ժամը 8:30-ի սահմաններում  54-ամյա Իշխան Պետրոսյանը, վարելով «Օպել» մակնիշի  ավտոմեքենան, Երեւան-Երասխ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Վթարի հետեւանքով տուժել է 3 պայմանագրային զինծառայող, որոնցից երկուսը եղբայրներ են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Արատի բաժնից:

Վթարի հետեւանքով տուժել են  Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Նվեր Ստեփանի Մանուկյանը, 25-ամյա Գեւորգ  Ստեփանի Մանուկյանը եւ 21-ամյա Կոլյա Մխիթարի Եղիազարյանը: Վերջիններս  մարմնական վնասվասծքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք ստանալով առաջին բուժօգնություն տեղափոխվել են N զորամասի հոսպիտալ: Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: