Հունվարի 30-ին, ժամը 09.30-ին, «Բոգդան» մակնիշի ավտոբուսը Կոմիտասի պողոտայի թիվ 8 շենքի դիմաց դուրս գալով երթեւեկելի մասից՝ բախվել է ճամփեզրի եզրաքարին ու սյանը, ապա վրաերթի ենթարկել 67-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 13.50-ին, ոստիկանություն է ներկայացել 37-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ  վրաերթի ժամանակ ինքն է եղել ավտոբուսի ղեկին: 

Կատարվում է քննություն: