Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավը կավարտի Երեւանի Ազատության հրապարակում:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտել են, որ միջոցառման իրազեկումն ընդունվել է ի գիտություն, ըստ որի այն տեղի կունենա փետրվարի 16-ին, ժամը 12:00-17:00-ին:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին եւ կտեւի մինչեւ փետրվարի 17-ի ժամը 24:00-ն: Փետրվարի 17-ը լռության օր է:

Նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին, քվեարկությունը կկայանա առավոտյան ժամը 08:00-ից մինչեւ երեկոյան 20:00-ն:

Նախագահի պաշտոնի համար պայքարի են ելել 8 թեկնածուներ: