Ռուսաստանի Ամուրի երկրամասում ծառայողական քննություն են սկսել, երբ ինտերնետում հայտնվել է Տինդա քաղաքի տրանսպորտային դատախազ Ալեքսեյ Տոկարեւին վարկաբեկող  տեսանյութը:

Բջջային հեռախոսով նկարված տեսագրության մեջ երեւում է,թ ե ինչպես է դատախազը վիճում գիշերային ակումբի այցելուներից մեկի հետ: Տոկաչեւին նման անձը հայհոյանքներ է տալիս եւ սպառնում կանչել «իր ախպերությանը»: Լսվում են նաեւ այլ սպառնալիքներ:

Լրագրողների հետ զրույցում Տոկարեւը հաստատել է, որ հենց ինքն է նկարված, նա նաեւ նշել է, որ թեպետ տեսագրման պահին աշխատանքի մեջ չէր, սակայն նման վարքը հարիր չէ իր պաշտոնին: