Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆելինի  դեմքին ծծմբաթթվի լուծույթ լցնելու գործում որպես վկա ներգրավված են ժողովրդական եւ վաստակավոր արտիստներ, նրա գործընկերներն ու ծանոթները, այդ թվում՝ Նիկոլայ Ցիսկարիձեն: Նրանք բոլորը հրաժարվել են «ստի դետեկտորով» ստուգում անցնելուց:

Իրավապահ մարմիններում պնդում են, որ Ֆիլինի վրա հավանական  հարձակվողների շրջանակը որոշակիացվել է, մեղադրանքներ դեռ չեն ներկայացվել:

Լուրը, որ  Ցիսկարիձեն էլ է պոլիգրաֆով ստուգում անցնելու, հայտնվել էր նախորդ շաբաթ: Ցիսկարիձեն ցուցմունք էր տվել, բայց լրատվամիջոցներին չէր հայտնել՝ ինչ են իրեն հարցրել, գրում  է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Ավելի ուշ «ԿՊ»-ի հետ զրույցում թատրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Իսկանովը խոստովանել էր, որ Ցիսկարիձեն չէր կարող հարձակվել գեղարվեստական ղեկավարի  վրա, բայց իրավիճակը հասցրել է այն կետին, որ իր փոխարեն դա մեկ ուրիշն է կատարել:

Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆելինի դեմքին հունվարի 18-ին իր տան մոտ ծծմբաթթվի լուծույթ էին լցրել: Նա մաշկի եւ աչքերի այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: