Պարույր Հայրիկյանի ֆինանսական միջոցներն ավարտվել են դեռ նախընտրական քարոզարշավի սկզբում, իսկ ընտրական գրավն առանց դժվարությունների վճարել է քաղաքացիների նվիրատվությունների շնորհիվ: Այս մասին, հունվարի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը:

Ի պատասխան Հայրիկյանի ֆեյսբուքյան էջում արված հայտարարության հարցին, որում նա հաղորդել է քարոզարշավի հետագա իրականացման համար ֆինանսական օգնության կարիք ունենալու մասին, պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդն ասել է. «Ինձ, որպես գործիչ, որը ցանկանում է կատարել ժողովրդի պահանջը, նրա միջոցներն անհրաժեշտ են: Ինձ համար կարեւոր է` կախման մեջ չլինել մեր օլիգարխներից, եւ ես ուրախ եմ, որ նրանցից ակնկալվող միջոցները տրվել են սահմանափակ քանակով, իսկ նվիրատվության մեծ մասն ես ստացել եմ հասարակ քաղաքացիներից»: