Ադրբեջանի Իմիշլինի շրջանի մոտ հարյուր բնակիչներ եկել են շրջանի վարչակազմի շենքի մոտ` պահանջելով սոցիալաակն խնդիրների լուծում: Ինչպես Turan-ին հայտնել են տեղական աղբյուրները, նրանց մեջ կան նաեւ 2010թ. ջրհեղեղից տուժածներ, նաեւ այլ բնակավայրերի բնակիչներ:
Մարդիկ պահանջում են արդար փոխհատուցում` կորցրած ունեցվածքի եւ կացարանի համար: Նրանց են միացել նաեւ պաշտոնյաների կամայականություններից եւ պետական մարմինների կաշառակերությունից տուժածները:
Բազմությունը է դուրս է եկել մայրուղի եւ փակել ճանապարհը: Ցուցարարներին ընդունել է շրջանի գործադիր մարմնի ներկայացուցիչը, ոստիկանությունը պարեկում է քաղաքի մարդաշատ վայրերը:





























