Անշարժ գույքի գործակալություններում սկսվել է աշխատողների կրճատման գործընթաց, արդեն մի քանի տասնյակ մարդ դարձել է գործազուրկ: Ռիելթորների հասարակական նախաձեռնությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ վաղը, ժամը 12-ին աշխատանքից ազատվածները բողոքի ակցիա կանցկացնեն ՀՀ ֆինանսների նախարարության առջեւ:
Աշխատանքից ազատումների պատճառը 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր արտոնագրային վճարներն են, ըստ որի՝ անշարժ գույքի գործակալությունները յուրաքանչյուր աշխատողի հաշվով պետք է ամսական վճարեն 60 հազ. դրամ; Այս օրենսդրական փոփոխությունը բողոքի ալիք է առաջացրել ռիելթորների շրջանում:
Ներկայում գործակալություններում առաջին հերթին աշխատանքից ազատում են տեխնիկական անձնակազմին՝ վարորդներ, օպերատորներ, քարտուղարուհիներ: Սակայն արդեն դեպքեր կան, երբ աշխատանքից ազատվել են բրոքերները:
Հայաստանի ֆինանսների նախարարությունում առայժմ ձեռնպահ են մնում պաշտոնական պարզաբանումներ տալուց:





























