Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը հերթական դատական նիստի ժամանակ արդարացման վճիռ է կայացրել Օջալանի բանտային պայմանների բարելավման համար հայտարարությամբ հանդես եկած 98 քուրդ քաղաքեպտի եւ 2009-ին փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նահանգային կառույցի 8 ղեկավարների նկատմամբ։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝  դատական նիստի ժամանակ տեղի է ունեցել քրդերենով պաշտպանություն, որը թարգմանվել է հատուկ թարգմանչի միջոցով։ Դատական նիստի ժամանակ դատարանը արդարացրել է բոլոր կասկածյալներին՝ հաշվի առնելով փաստերի եւ ապացույցների բացակայությունը։

100-ից ավել քուրդ գործիչները մեղադրվում էին Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների բարելավման համար հայտարարության մեջ ահաբեկչական կառույցի օգտին (PKK-խմբ) քարոզչություն անելու մեջ։

Նշենք, որ հիշյալ քուրդ գործիչների մեջ էին՝ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը եւ այլք։