«Հրապարակը» գրում է. «Իշխանական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Պուտինի Հայաստան այդքան սպասված այցը փոխարինվել է Հայոց բանակի օրը Ս. Շոյգուի եւ Ն. Բորդյուժայի համատեղ այցով: Վերջիններս իրենց հետ բերել են ՌԴ տարբեր ոլորտի մոտ քառասուն ներկայացուցիչների՝ որպես նախագահական ընտրություններում Ռուսաստանի աջակցության խորհրդանիշ:
Ավելին` Պուտինի իրավահաջորդի համարում ունեցող Ս. Շոյգուն Հայաստանում իրեն պահել է շատ բարեկամաբար. «Օջախում», առաջին տիկնոջ ընկերակցությամբ, կտրել է բանակի 21-ամյակի առթիվ թխված շքեղ տորթը, պարել, այնուհետեւ «Յանս» ակումբում ձայնակցել հայ ջազմեններին:
Ի դեպ, ռուսական իսթեբլիշմենտում երգելը համարվում է «խորոշի տոն», եւ նրանց «զա ստոլյաներում» երգում են գրեթե բոլորը, այնուհանդերձ, Վլադիմիր Պուտինն իր նախկին ու նոր կաբինետում ամենալավ երգող է համարում Սերգեյ Ստեպաշինին եւ ոչ Սերգեյ Շոյգուին»:




























