Փետրվարի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջհամայնքային ավտոճանապարհը: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթեւեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: