ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ղազախստանը կներդնի բոլոր ջանքերը ձգձգված հակամարտությունները կարգավորելու համար, հատկապես նախկին Խորհրդային Միության երկրների տարածքում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Վերջինս ներկայացրեց, ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթությունները։ Սաուդաբաեւը նաեւ հայտարարեց, որ երկիրը այս դժվար գործընթացում հույս ունի խթան դառնալ գործընկերների համար՝ «հիմք ընդունելով նույն պատմությունը եւ մտածելակերպի նմանությունը»։
Ղազախստանի նախագահության ժամանակ, Սաուդաբաեւի խոսքով, կիրականցվի ձգձված հակամարտությունների մոնիտորինգ եւ առավելագույնս կօգտագործվեն ԵԱՀԿ-ի կանխարգելիչ համակարգերը՝ հակամարտությունների սրացումից խուսափելու համար։
Սաուդաբաեւը նշեց է, որ փետրվարի կեսերին կայցելի Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան։
КАЗИНФОРМ-ի հաղորդմամբ, Նյու Յորքում Սաուդաբաեւը հանդիպել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ։
Զրուցակիցները խոսել են ՄԱԿ-ի եւ Ղազախստանի արդյունավետ գործընկերության մասին եւ քննարկել դրա հեռանկարները։ Ճշտվել է նաեւ Պան Կի Մունի Ղազախստան կատարելիք այցի օրակարգը։



























