Հայաստանի նախագահի թեկնածուների մեծ մասը հրաժարվել են Հանրային ռադիոյի ցերեկային քարոզչության եթերաժամանակից, որը սկսվում է ամեն օր ժամը 13.30-ին: Եթեր դուրս չի եկել նաեւ երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի հոլովակը: Եթերից հնչել են միայն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի քարոզչական նյութերը:
Ակնհայտ է, որ եթերաժամանակից նախագահի թեկնածուների հրաժարվելը կապված է նախօրեի ուշ երեկոյան նախագահի թեկնածու Պարույր Հարիկյանի դեմ մահափորձի հետ, որն արդեն վիրահատվել է:
Հանրային ռադիոյի երեկոյան եթերաժամն սկսվում է 21.40-ին, իսկ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերաժմանակը`18.00-ին:




























