Թուրքիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան դիմաց փետրվարի 1-ի կեսօրին պայթյուն է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի Փարիզի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող անվտանգության աշխատակիցների խցիկի մոտ մահապարտ ահաբեկիչ է իրեն պայթեցրել։

Ականատեսները պնդում են, որ պայթյունի հետեւանքով մեծ թվով քաղաքացիներ են վիրավորվել։ Նշվում է նաեւ, թե պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։

Անմիջապես դեպքի վայր են մեկնել Թուրքիայի ոստիկանության պետ Մեհմեդ Քըլըչլարը եւ Անկարայի ոստիկանապետ Քադիր Այը։