Սիրական ճգնաժամի կարգավորման հարցով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, հանդես գալով Մյունխենյան 49-րդ համաժողովում, նախազգուշացրել է, որ ժամանակն աշխատում է Սիրիայում հակասությունների խորացման օգտին: Գնալով այդ պետությունն ավելի շատ է «քայքայվում»: Նրա խոսքով` երկրի բնակիչներն  ի վիճակի չեն ինքնուրույն գլուխ հանել իրենց խնդիրներից:

ՄԱԿ-ի բանագնացը նաեւ կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արեւելքի երկրներն ի զորու չեն օգնել Սիրիային: Դիվանագետը հակամարտող կողմերին կոչ է արել օգտագործել ՄԱԿ-ի հարթակը` փոխզիջում գտնելու համար, տեղեկացնում է Reuters-ը: