Փետրվարի 1-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վեդի քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել 23-ամյա Հովհաննես Շ.-ին, եղբայրներ` 25-ամյա Ազատ եւ 29-ամյա Արթուր Մ.-երին` վերջինիս վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկից եւ սրահից հայտնաբերվել են 4 մ երկարությամբ ազբեստե խողովակ, 16 մ երկարությամբ պողպատյա լար եւ աշխատանքային գործիքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 04.30-ից մինչեւ ժամը 05.00-ն ընկած ժամանակահատվածում, քանդել եւ գողացել են Դաշտաքար գյուղի սկզբնամասի սարալանջով անցնող ազբեստե խողովակները եւ պողպատյա լարը:
Պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:





























