Քրեական գործ է հարուցվել «օրենքով գող» Ջեմալ Միքելաձեի (մականունը՝ Ջեմո) նկատմամբ, որը նախօրեին ձերբակալվել էր մերձմոսկովյան Օդինցովոյում։
Նրան կասկածում են թմրանյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահպանման մեջ, որոնք գտնվել էին Օդինցովոյի շրջանի Սոլոսլովո գյուղի նրա տանը։ Նախկինում հաղորդվել էր, որ ենթադրյալ հանցագործի վարձակալած տանը երկու նռնակ են հայտնաբերել, ինչպես նաեւ 4-5 կգ դարչնագույն փոշի։ «Փոշու զանգվածում, համաձայն փորձաքննության, 7,09գ կոկային է հայտնաբերվել», - հայտնել են իրավապահ մարմիններում, գրում է BFM.RU-ն։
NEWS.am-ը հայտնել էր, որ Ջեմո մականվամբ քրեական հեղինակություն Ջեմալ Միքելաձեն (Միքայելյան), որը Ասլան Ուսոյանի սպանության ենթադրյալ պատվիրատուների ցանկում է, փետրվարի 1-ին ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ զինամթերք պահելու մեղադրանքով։
Քրեական շրջանակներում լուրեր են շրջում, որ Դեդ Հասանի եւ Յապոնչիկի սպանությունն իբր պատվիրել են նրանց մրցակից կլանի հին հակառակորդները՝ Մերաբ Ջենգվելաձեն (Մերաբ), Ջեմո Միքելաձեն (Ջեմո) եւ Ռովշան Ջանիեւը (Ռովշան Լենքորանսկի): Եւ նույնիսկ մանրամասներ են քննարկվում, իբր թե Մերաբը ֆինանսավորել է պատվերը, Ջեմոն զբաղվել է կազմակերպչական գործով, իսկ Ռովշանը դիպուկահարների խումբ է հրավիրել Ադրբեջանից:
Ջեմալ Միքելաձեն ծագումով Հարավային Օսիայից է, ծնվել է 1975թ.:





























