Մոսկվայում ավելի քան մեկ ամիս առաջ առեւանգված Բելառուսիայի քաղաքացին ազատագրվել է ոստիկանության կողմիւց:

Պատանդն ինքն է զանգահարել  «02» եւ հայտնել իր գտնվելու վայրը: Ըստ Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնի` նշված հասցեում կալանավորել են Հայաստանի գործազուրկ քաղաքացու եւ հայտնաբերել են 30-ամյա բելառուսին, հայտնում է  «Ռոսբալթը»:

Այժմ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը եւ հետախուզվում է երկրորդ առեւանգիչը:

Դեկտեմբերի 27-ին Կուրսկի կայանում Բելառուսիայի քաղաքացուն հարկադրաբար նստացրել են մեքենան, որից հետո տեղափոխել են Պոդոլսկ: Առեւանգիչները պահանջել են վճարել վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: