ԱՄՆ-ում սպանվել է հայտնի դիպուկահար Քրիս Կայլը: Նրան եւ ես մեկ հոգու սպանել է նախկինում դատապարտված տղամարդը: Հինգ ժամ անց հանցագործը ձերբակալվել է Դալասի շրջանում, հաղորդում է «РБК»-ն: Սպանության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

Տասը տարի` 1999-2009 թթ. Կայլը ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ օպերացիաների ուժերի (ССО) հիմնական մարտավարական ստորաբաժանումում («ծովային կատուներ»): Ծառայության ժամանակ նա ավելի քան 160 մահացու հարված է արձակել: 2003թ. նա մասնակցել է Իրաքի ազտագրման գործողություններին:

Կայլը զորացրվել է 2009թ-ին եւ ընտանիքի հետ բնակվում էր Տեխասում: