Բրիտանացի բժիշկները հաջող վիրահատել են պակիստանցի 15-ամյա աղջնակ Մալալա Յուսուֆզային` վերակագնելով լսողությունը:
Ըստ Բիրմինգհեմի բժիշկների` հինգժամյա վիրահատության ընթացքում նրանց հաջողվել է վերականգնել գանգոսկրները եւ իմպլանտ տեղադրել, որը հնարավորություն է տալիս ամբողջովին կամ մասնակիորեն վերադարձնել 15-ամյա Մալալայի լսողությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, թալիբները դեռահաս աղջկա վրա հարձակվել էին, որովհետեւ վերջինս 11 տարեկանից բլոգ էր վարում` այնտեղ կոչ անելով բարելավել Պակիստանում աղջիկների կրթության պայմանները:
Թեեւ նա գրառումները կեղծանվամբ էր կատարում, թալիբները կարողացել են իմանալ նրա իսկական անունը, երբ Մալալան ստացել էր խիզախության ազգային մրցանակ եւ առաջադրվել էր խաղաղության միջազգային մանկական մրցանակի:





























