Ալժիրի եւ Մալիի սահմանին ձերբակալել են «Անսար ադ Դին» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին:  Ըստ Մալիի բանակի աղբյուրի տվյալների` Մոհամեդ Մուսա Ագ Մոհամեդը «թիվ երրորդն» է խմբավորման կազմում: Նա ուղարկվել է Քիդալ: 

Այդ տեղեկությունը հաստատել է Քիդալ նահանգի պաշտոնյա Աբդուլայ Թուրեն: Ըստ նրա` «Անսար ադ Դինի» այդ գաղափարախոսը Թիմբուքթուում է: Նա ձերբակալվել էր Ալժիրի սահմանին գտնվող Ին Հալիլում` դաշնակից զինված խմբի կողմից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ըստ Թիմբուքթուի բնակիչների` Մոհամեդ Մուսան տուարեգ է` ծնված այդ տարածաշրջանում: Նա ներկայացրել է քաղաքն ահաբեկող այսպես կոչված իսլամիստական ոստիկանությունը: