Ֆրասիայի իշխանությունները, Մալիում գործողություններ սկսելուց հետո, զինյալների հարձակման սպառնալիքների հետ կապված, հատուկ նշանակության զինվորական ջոկատներ են ուղարկել Նիգեր` ուրանի հանքերը պաշտպանելու համար:
Նիգերի ուրանի հանքերը ֆրանսիական ԱԷԿ-ների համար հումքի գլխավոր աղբյուր են հանդիսանում: Դրա համար` ֆրանսիական անվտանգության ուժերը կսկսեն պաշտպանել Իմուրարեն եւ Արլիտ բնակավայրերում գտնվող, Areva ընկերության կողմից մշակվող հանքերը:
Ըստ «Նովոստիի», հունվարի կեսերին Ալժիրի հարավ-արեւելքում` գազային օբյեկտում, օտարերկրյա պատանդներ պահող զինյալների խմբի ներկայացուցիչը ֆրանսիացիներին նոր ահաբեկչական ակտերով է սպառնացել: Զինյալները հայտարարել են, որ Ֆրանսիան «կհատուցի Մալիի հյուսիսում մահմեդականների դեմ կիրառած ագրեսիայի համար», որտեղ ֆրանսիական զորքերն օգնել են Մալիի իշխանություններին` իսլամիստական զինյալների դեմ պայքարում:
Հիշեցնենք` Մալիում են գտնվում ավելի քան երեք հազար ֆրանսիացի զինծառայողներ: Ռազմական գործողություններին մասնակցում են նաեւ Արեւմտաաֆրիկյան պետությունների տնտեսական համայնքի (ԷԿՈՎԱՍ) անդամ երկրների զինվորականները:





























