Ռուսաստանցի զբոսաշրջիկին մեռած են գտել Թաիլանդի վիլլաներից մեկում: Ոստիկանությունը փորձում է պարզել` արդյոք ռուսաստանցու մահը դժբախտ դեպք էր, թե սպանություն:
44-ամյա զբոսաշրջիկի դին գտել են երկրի հարավում Ռավայ լողափի շրջանում: Ողբերգության մասին հայտնել Փհուկետում գտնվող ռուսական հյուպատոսությանը` հավելելով, որ ռուսաստանցին հանգստանալու համար Թաիլանդ էր ժամանել մեկ ամիս առաջ:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսքը գնում է սպանության մասին: Phuket Gazette-ն հաղորդում է, որ դին գտել են խոհանոցում`մահից չորս ժամ անց: Մահացածի դեմքին կապտուկներ են եղել, իսկ ծոծրակին` խորը վերք: Հյուրասենյակում ոստիկանությունը բազմոցի վրա արյուն է գտել, իսկ հատակին դատարկ շշեր:





























