Մեխիկոյի Pemex նավթային ընկերությունում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է  36-ի, մեկ մարդ անհետ կորած է համարվում: Ավելի վաղ հաղորդվել էր 33 զոհերի մասին, 120-ից ավելի մարդ տուժել է: Շենքին հսկայական վնաս է հասցվել:

Մեխիկոյում պայթյունը տեղի էր ունեցել հունվարի 31-ին: Ներկայումս փրկարարները շենքի նկուղային հատվածից հեռացնում են փլատակները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ին:

Երկրի գլխավոր դատախազության աշխատակիցները քննում են պատահարի պատճառները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը տեղի էր ունեցել  նկուղային  հատվածում գազի արտահոսքի եւ կուտակման հետեւանքով, մյուս վարկածն էլ էլեկտրաենթակայանի պայթյունն էր: