Ադրբեջանում պայծառ ուղեղները մտածել են դպրոցներում ստեղծել հատուկ ռազմականացված դասարաններ:
ԱՊԱ-ն, վկայակոչելով մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայությանը, հայտնում է, որ կրթության նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում միջնակարգ դպրոցներում, որտեղ սովորում են ավելի քան 500 աշակերտներ, կստեղծվեն հատուկ ռազմականացված դասարաններ, որոնք ամբողջովին համալրված կլինեն հատուկ դասագրքերով, հակագազերով, ուսումնական նռնակներով, ուսումնական զենքով:
Ծրագրի իրականացմանը ներգրավվել է նաեւ պաշտպանական արդյունաբերության նախարարությունը:
Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են զոմբիացնել երիտասարդությանը` հասնելով արդեն միջնակարգ դպրոցի աշակերտներին: Ակնհայտ է, որ տվյալ ծրագրի գլխավոր կետը կդառնա այն, թե «ինչպես է պետք սպանել հային»:





























