Չինաստանում 101-ամյա կինը «հարություն» է առել իր թաղման օրը: Գուանդուն նահանգի Պենգ Սիուհուա անունով բնակչուհուն 16 ժամ մեռած են համարել, սակայն կինը, ի զարմանս ազգականների, զարթնել է:

Տարեց կինը ապրում էր միայնակ, նրան օգնում էին համագյուղացիները: Սակայն նա ընկել եւ հարված էր ստացել, երբ երկու դուստրերը (մոտ 70 տարեկան) եկել էին հետեւելու նրան: Հունվարի 19-ի առավոտյան նրանք հայտնաբերել էին, որ մայրը չի շնչում: Կանայք սկսել էին պատրաստվել հուղարկավորությանը:

Հաջորդ օրը նրանք դագաղ էին պատրաստել եւ կնոջը փաթաթել սավանի մեջ: Որքան մեծէ եղել նրանց զարմանքը, երբ կինը հանկարծ արթնացել է: Նրա հանկարծակի հարությունից հետո ազգականներն ու բարեկամները մի քանի օր քեֆ են արել: