Ղրղըզստանի ՆԳՆ ներքին զորքերի թիվ 702 զորամասից 39 ժամկետային զինվոր է փախել: Փախուստը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, անմիջապես երեկոյան ստուգումից հետո:
Հանրապետության ՆԳՆ տվյալներով` զինվորականներն ընդգրկվել են նախագահի նստավայրի պահպանության ջոկատում ([ոսքը նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի «Ալա-Արչա-1» նստավայրի մասին է), որից հետո լքել են ծառայության վայրն ու անհետացել: Նրանց գտնվելու վայրը դեռեւս անհայտ է: 24.kg-ն հաղորդում է, որ զինվորները կարող են թաքնվել Բիշքեքում, դասալիքներից մեկի տանը, որտեղից, իբր, զանգահարել են իրենց հարազատներին:
Միաժամանակ, ըստ դատախազության, զինվորների ծնողները տեղյակ չեն նրանց գտնելու վայրի մասին:
ՆԳՆ-ն հայտնել է, որ դասալիքները 18-19 տարեկան են: Նրանցից մեկի պապը Kloop.kg-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իր թոռանն ու մյուս զինվորներին ծաղրել ու ստորացրել են սպաները, մասնավորապես, գումարտակի հրամանատարը:
Զորամասի հրամանատարությունը հերքել է այդ տեղեկությունը:
Փաստի առթիվ ՆԳՆ-ում հարուցվել է քրեական գործ, զինվորաներին մինչեւ 2 տարվա ազատազրկում է սպառնում:





























