Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը մտահոգություն է առաջացնում, «Analitika.at.ua» կայքին ասել է Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանը:
«Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը բացահայտ մարտահրավեր է մեր հայրենիքին, պատականությանն ու ժողովրդին: Հայրենիքում խաղաղությունն ու հանգստությունը խաղաղություն եւ հանգստություն է հայերի հոգիներում, որտեղ էլ նրանք լինեն: Հուսով ենք, որ հանցագործները արագորեն կհայտնաբերվեն եւ կպատժվեն:
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ այդ չարագործության ետեւում կանգած ուժեը չեն հասել հաջողության, նրանց չի հաջողվել ապակայունացնել երկրում իրավիճակը, հայ հանրությունը ցույց տվեց միասնություն, որը դժվարին պահերին հատուկ է մեր ժողովրդին: Մեր ժողովուրդը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ կարողանում է դիմակայել մարտահրավերներին»,-նշել է Շատվորյանը:





























