Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին վերադարձել է փաստաբանական գործունեության` ձեռնամուխ լինելով մահմեդականների շիա համայնքի իսմաիլիթ –նազարիթ ուղղության հոգեւոր առաջնորդ, արքայազն Քարիմ Աղա խանի ամուսնալուծության գործընթացին:
«Liberation»-ը տեղեկացնում է, որ 2012թ. սեպտեմբերին վերաքննիչ դատարանը Սորկոզիի պաշտպանյալին պարտավորեցրել էր իր նախկին կնոջը 60 մլն եվրո վճարել: Սակայն Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը փոխել է որոշումը:
Աղա խանն ու Սարկոզին հին ծանոթներ են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: Այսպես, 2008թ. երկրի ղեկավարի որոշումով արքայազնը հսկայական հարկային արտոնություններ էր ստացել:





























