ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ջոն Քերրին կատարած աշխատանքի վերաբերյալ մեկնաբանություններ կթողնի Twitter միկրոբլոգների ցանցում, հայտնել են Պետդեպարտամենտից: Քերրին Twitter-ում իր հաղորդագրությունները կհրապարակի Պետդեպարտամենտի էջում: Նա դրանք կհրապարակի իր անվան սկզբնատառերով` JK, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
Փետրվարի 4-ը Ջոն Քերրիի առաջին աշխատանքային օրն էր ԱՄՆ-ի Պետդեպում: Փաստացի, նա աշխատանքի էր անցել դեռ կիրակի օրը, երբ հեռախոսային բանակցություններ էր վարել իր արտասահմանցի գործընկերների հետ:
Փետրվարի 1-ին կայացել էր ԱՄՆ-ի 68-րդ պետքարտուղար Ջոն Քերրիի երդմնակալությունը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Հիլարի Քլինթոնին, որը սեփական ցանկությամբ էր հեռացել:





























